Ադրբեջանում հոր եւ մյուս հանգստացողների աչքի առջեւ ակվապարկի պոմպային համակարգը ներծծել է երկու տարեկան տղային: Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Nabran Holiday Village ակվապարկում, փոխանցում է www.1news.az-ը:
Երեխայի ազգականուհին պատմել է, որ դժբախտ պատահարի պահին երեխայի երկու ոտքերն էլ կտրվել են: Նա հիվանդանոց է հասցվել, որտեղ ցավազրկողի ներարկումից հետո ընտանիքին ուղարկել են Բաքու: Այնտեղ իրականացվել է վերապատվաստման բարդ վիրահատություն, ինչի արդյունքում հաջողվել է վերականգնել փոքրիկի մի ոտքը, սակայն բժիշկները երաշխիքներ չեն տալիս, որ այն լիովին կվերականգնվի:
Ազգականուհին նաեւ հաղորդել է, որ դեպքի վայր ժամանել ոստիկանությունը, «Nabran Holiday Village» ընկերության նկատմամբ գործ է հարուցվել:





























