Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, այսօր` հուլիսի 23-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասում, առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում 56-ամյա մի կին իրեն նետել է 8-րդ հարկից եւ մահացել:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները` առաջիկայում:





























