Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, հուլիսի 22-ին, ժամը 14:00-ի սահմաններում, գովազդային վահանակի հենասյանն է բախվել  «Լենդ Կրաուզեր Պրադո»  մակնիշի ավտոմեքենան, ապա պտտվել եւ բախվել է «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Լենդ Կրաուզեր Պրադո»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: