Ոստիկանության Հրազդանի բաժնում, հուլիսի 22-ի ուշ երեկոյան, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Սամվել Հովհաննիսյանի դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռեւս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: