Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Լիանա Ազոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բացի այդ քննարկվել են հարցեր, որոնք վերջերս լայն հասարակական արձագանք են ստացել
Սա Ռուսաստանի նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումն է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանների ներկայացուցիչների հետ:





























