Հայաստանի խոշորագույն հացարտադրող՝ Սեւանի հացի գործարանը, հացը չի թանկացրել եւ չի էլ պատրաստվում թանկացնել: Այդ մասին NEWS.am-ին ասաց Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը:

Նշենք, որ գործարանը հաց է մատակարարում եւ մարզերին, եւ Երեւանին:

Ա. Ավետիսյանի խոսքով՝ թեեւ գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, ու դա ազդում է ինքնարժեքի վրա, սակայն էժանացել է ալյուրը, ու դա փոխհատուցում է ինքնարժեքի մյուս տարրերի թանկացումները; Այսպես՝ վերջին 3 օրերին 1 պարկ (50 կգ) բարձր կարգի ալյուրի գինը էժանացել է 1 դոլարով՝ 30,99 դոլարից իջնելով մինչեւ 26,9 դոլար: «Դա կոմպենսացնում է գազի թանկացումը»,- ասաց Ա. Ավետիսյանը: