Անհայտ քաղաքացին, հուլիսի 22-ին, ժամը 22:30-ի սահմաններում զանգահարել է ԱԻՆ ՃԿԿ 911 ծառայություն եւ հայտնել է, որ «Լունապարկում» ռումբ է դրված, որը 15 րոպեից կպայթի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պայթուցիկ նյութ կամ սարք չի հայտնաբերել:
Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ սուտ հաղորդում տվող անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























