«Նիսան-Միկրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հուլիսի 22-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Ս. Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 85-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























