Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի լոգարանում, այսօր՝ կեսօրին, ջրատաքացուցիչ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կ. Ա.-ին պատկանող բնակարանի լոգարանում այրվել է 1 ջրատաքացուցիչ եւ 1 քմ կախովի առաստաղ





























