Ադրբեջանում լրագրողներին անվճար բնակարանների բաշխումն ամենաիսկական կաշառք է: Այ մասին հայտարարել է haqqin.az-ին հայտնել է ադրբեջանական անկախ լրագրության հիմնադիրներից մեկը՝ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Միաժամանակ նա նշել է, որ լրագրողները չպետք է հրաժարվեն այդ բնակարաններից: «Նավթային գումարներից ինչ-որ մաս պետք է հասնի նաեւ լրագրողներին: Մեր երկրի բարիքներից միշտ չպետք է օգտվեն օլիգարխներն ու կոռումպացված պաշտոնյաները, ուստի ես դեմ չեմ, որպեսզի լրագրողները վերցնեն այդ բնակարանները: Լավ ասացվածք կա. Տալիս են՝ վերցրու, խփում են՝ փախիր: Լրագրողներն արդեն իրենց բաժինը փախել են, հիմա ժամանակն է, որ վերցնեն: Մի բան է մխիթարում. Եթե իշխանությունները լրագրողներին բնակարաններ, թանկարժեք նվերներ են բաժանում, տանում հանգստանալու, նշանակում է նրանք հանձին մամուլի վտանգ են տեսնում, ասել է Ալիզադեն:

Նա նաեւ ընդգծել է, որ ադրբեջանական լրագրությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: «Երկում, փաստացի, չեն մնացել նորմալ վերլուծաբաններ ու սյունակագիրներ, երիտասարդությունը հրաժարվում է իր ճակատագիրը կապել լրագրության հետ: Բացի այդ,  լրագրության ասպարեզում են հայտնվել բազմաթիվ պատահական մարդիկ, ուստի այդ բոլոր գործոնները ազդում են մամուլի ներկա վիճակի վրա: Իսկ իշխանությունները գնելով լրագրողներին, ըստ էության, ոչնչացնում են լրատվամիջոցների դիմադրության վերջին օջախները»,-ամոթել է Ալիզադեն:

Հիշեցնենք, որ նախօրեին շահագործման է հանձնվել լրագրողների համար կառուցված բազմաբնակարան շենքը: Բացման արարողությունը ներկա է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: