Ռուսաստանի ՊՆ-ն արգելել է գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող սպաներին հանգստանալ Եգիպտոսում կամ Իսրայելում: Ինչպես Գլխավոր շտաբից հաղորդել են «Իզվեստիային», պատճառն այդ երկրներում տիրող անհանգիստ իրավիճակն է:

2011-ին հաստատված ցուցակի համեմատ՝ երկրների ցանկն ընդլայնվել է, սակայն դրանից դուրս են մնացել Եգիպտոսն ու Իսրայելը՝ այդ երկրներում տիրող ռազմաքաղաքական անհանգիստ վիճակի պատճառով:

Այն ցանկը, որտեղ կարող են հանգստանալ գաղտնի տվյալների տիրապետող ռուս սպաները, բաղկացած է 39 երկրներից: Այդ երկրների թվում են Աբխազիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իտալիան, Մարոկկոն, Կուբան, Ֆրանսիան եւ այլն:

Ընդ որում, նախկին խորհրդային հանրապետություններից ցանկում ներառված չեն Տաջիկստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Վրաստանը: Դա նշանակում է, որ այդ երկրներում սպաները հանգստանալ չեն կարողանա: