«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.49 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.99 կետով կամ 0.24%-ով;

Բորսայում այսօր վաճառվել է 4,15 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս թանկացել է մոտ 1 դրամով՝ առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 409 դրամ, վաճառքինը՝ 412 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կայուն էր բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Շուկայում արտարժույթի առուվաճառքի ծավալները զգալի նվազել են՝ կապված ամառային արձակուրդների հետ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3179 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.3106 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: