NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարավ-Արեւմտյան Ա3 թաղամասում 8-րդ հարկից 56-ամյա կնոջ ցած նետվելու դեպքի առթիվ:
Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ իրեն ցած նետողը Ա. Ոսկանյանն է, ով ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա ապրում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մի քանի օր առաջ էր եկել Երեւան եւ ապրում էր բարեկամի տանը:
Մեզ հասած տեղեկություններով` կինը հոգեկան խնդիրներ ուներ, թեեւ որեւէ հոգեբուժարանում գրանցված չէ: Նա նաեւ առողջական այլ խնդիրներ ուներ եւ եկել էր Երեւան` բուժզննում անցնելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 23-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասում առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում 56-ամյա մի կին իրեն նետել է 8-րդ հարկից եւ մահացել:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:



























