Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 25-ի նիստում քննարկելու է «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին

անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին»  որոշման նախագիծը:

Սահմանվելու է, որ չգրանցված աշխատողների փաստը կարող են ստուգել հարկային մարմիններն ու աշխատանքի պետական տեսչությունը: Ընդ որում՝ կարող են օգտագործել օպերատիվ-հետախուզական մեթոդը: