Փրկարար ծառայության աշխատակիցները հուլիսի 23-ի երեկոյան օգնել են երկու անձանց:
Հուլիսի 23-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որԵրեւանի Գյուլիքեւխյան փողոցի 31/1 շենքի թիվ 18 բնակարանի բնակչին 1-ին հարկից 2-րդ հարկ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1-ին հարկից 2-րդ հարկ են տեղափոխել 1948թ. ծնված Դարեջան Համազասպյանին:
Իսկ ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 8 շենքի 43-րդ բնակարանի դուռը փակ է, ներսում կա երեխա, ով չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի օպերատիվ խումբը: Դուռը բացվել է տեղի ուժերով:





























