Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել խոշոր վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 23-ին, ժամը 21.02-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «Լինքոլն» մակնիշի 15ՏՕ379 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Մ., ծնվ.1969թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գովազդային վահանակի սյանը: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Գարիկ Հունանյանը եւ անձը չպարզված մի քաղաքացի տեղում զոհվել են, իսկ Հ.Մ.-ը եւ ուղեւոր Խ. Պ.-ը (ծնվ. 1969թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկների փոխանցմամբ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




























