«Հրապարակը» գրում է, թե ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր «Օսվենցիմի գազային կամերայի». օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից` միջանցքներում չխեղդվելու համար:

Աշնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներն այլեւս չեն «թռչի»: Այս օրերին «դահլիճի սառեցման համակարգն ենք սարքում»,- տեղեկացրեց ԱԺ մեր աղբյուրը: «Նախկինը շատ հին էր` սովետական, 50 թվի: Չէր համապատասխանում արդիական չափանիշներին»:

Ի՞նչ միջոցների հաշվին եք նորոգում: «Համաշխարհային բանկը նվեր է տալու` «Չիլլեր» համակարգ»: Շատ մեծահոգի են ՀԲ-ում, ինչի՞ դիմաց: «Ոչ մի բանի»: Էդպես չի լինում: «Մեզ մոտ լինում է»,- հպարտացավ արձակուրդ գնացած Հովիկ Աբրահամյանի մտերիմը: