Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին նշանակված ԱԺ լրացուցիչ ընտրությունների թեկնածուների մասով իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ լռում է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե այդ հարցին կանդրադառնա արձակուրդից վերադառնալուց՝ օգոստոսի 5-ից հետո:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս նշել է, թե այդ հարցը ՀՀԿ-ն չի քննարկել: Մինչ այդ միայն պատրանքների մակարդակով են խոսակցություններ շրջանառվում, թե ով կարող է դառնալ 38-րդ ընտրատարածքի պատգամավորը: Լուրեր կան, որ մոտ 5 հավանական թեկնածուների շարքում կլինի նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Սուրեն Խաչատրյանի վստահությունը վայելող թեկնածու:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո մարզպետը հրաժարական տվեց, եւ նրա փոխարեն մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում