Հայաստանի Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983 թ.) եւ «ՎԱԶ 21-07» մակնիշի 25ՏՕ247 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Բ.Լ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով Ա. Ս.-ի (ծնվ. 1982թ.) եւ Ա. Մ.-ի հետ (ծնվ. 1983 թ.) հոսպիտալացվել է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:





























