Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին, ժամը 01.15-ին կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Տոյոտա Քեմրի» մակնիշի 34OP489 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 1986թ. ծնվ.) բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի 12NT777 պետհամարով ավտոմեքենային (վարորդ՝ Ն. Մ., 1987թ. ծնվ.) եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետեւ՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ տեղափոխել ավտոքարշակի վրա:





























