Տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին, հուլիսի 24-ին, ժամը 07.37-ին:

Պարզվել է, որ «ՎԱԶ21214» մակնիշի 15ՍՍ994 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1938թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչից Է.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: