Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը: Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում, որով կարգավորվում է դատավորներին կենսաթոշակ նշանակելու եւ հաշվարկելու կարգը:

Ըստ այդմ՝ դատավորների կենսաթոշակների առավելագույն չափերն են.

- ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ նախկին ժողովրդական դատավորի համար՝ 440132 դրամը.

- վարչական դատարանի դատավորի համար՝ 503819 դրամը.

- վերաքննիչ դատարանի դատավորի եւ նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 567506 դրամը.

- վճռաբեկ դատարանի դատավորի եւ նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 652407 դրամը: