Երեւանի Արաբկիր վարչական շրջանում 64-ամյա մի տղամարդ հրացանով ինքնասպանության փորձ է կատարել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
Հուլիսի 23-ին, ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն է,ով Ղափանցյան փողոցի իր տանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Սայգա հրացանով կրակել է իր կրծքավանդակին:
Մեր տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարածը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետ, գնդապետ Վանիկ Թանգամյանի հորեղբոր որդին է:




























