Հայաստանում այս տարվա հունիսի 30-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 375,25  հազար ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:

Մայիսի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 3.35 հազարով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 63 հազարով:

Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-հունիսին կազմել է մոտ 9.7 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է մոտ 5.1 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն հունիսին հատուցումները կազմել են մոտ 0,8 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 100 մլն դրամով: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ հատուցումներն ավելացել են մոտ 1 մլրդ դրամով:

Մայիսին տեղի է ունեցել մոտ 3992 վթար՝ նախորդ ամսվա 4100-ի համեմատ: Մեկ պատահարի հատուցման միջին չափը մայիսին կազմել է մոտ 208.6 հազ. դրամ՝ մոտ 38 հազ. դրամով ավելի, քան մայիսին:

Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվար-հունիսին կազմել է մոտ 26 հազ. դրամ: