Եթե քաղաքացիական նախաձեռնությունը անցնում է քաղաքական ոլորտին, ուրեմն քաղաքական գործիչները իրենց գործը չեն կատարում: Այս  մասին այսօր` հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նաախագահ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս նաեւ արձանագրեց, որ եթե քաղաքական գործիչները միանում են քաղաքացիական նախաձեռնություններին, դա նախ եւ առաջ իրենց սնանկության խոստովանությունն է:

«Ես սնանկ եմ, ես ոչինչ չեմ կարողացել անել: Դուք՝ երիտասարդներ, ինչ-որ բան ենք անում, ձեր ալիքի վրա ես էլ լողանամ»,- պատկերավոր նկարագրել է Պարույր Հայրիկյանը: Միաժամանակ նա նշել է, որ ինքը դրան չի միացել, քանի որ միացել է մինչեւ սկսելը, երբ ասել է, որ գազի գնի թանկացումը բարեկամի պահվածք չէ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am