Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները Պարույր Հյարիկյանը տվել է դեռ իր ծրագրերի նախընտրական փուլում, որի համար էլ արժանացել է ռուսական իմպերալիզմի կրակոցին:Այս  մասին այսօր` հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց ինքը՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Դիմելով լրագրողներին՝ ԱԻՄ նախագահն ասաց, որ ռուսական իմպերալիզմի կրակոցը կարող է արվել ձեր դեմքով, կարող է Ռոբերտ Քոչարյանի միջոցով արվել «Գույք պարտքի դիմաց», կարող է գազի հերթական թանկացումը Հայաստանի գույքի մի մասը Ռուսաաստանին տալու ձեւով արվի, «Հայրենակիցներ» ծրագրով:

Ասոցացման պայմանագրի ստորագրմանը անդրադառնալով եւ արձագանքելով այն կարծիքներին, թե Ռուսաստանի նման պահվածքը նաեւ դրանով է պայմանավորված, Հայրիկյանն ասաց. «Որեւէ ողջախոհ չի կարող կողմ չլինել Եվրոպական արժեքներին եւ ավելի սերտ հարաբերություններին: Մենք այլընտրանք չունենք: Եթե ձեզ բերեն գառնուկներ, ընտանի այլ կենդանիներ կամ կատաղած արջ, ո՞րը կընտրեք: Սա որպես պատկերավոր օրինակ: Իսկ, եթե Ռուսաստանը դրա դեմ է խոսում ուրեմն դա սպառնալիք է ողջախոհ հայերի համար»:

Հայրիկյանը կարծում է, որ մի օր կհավաքվեն եւ կասեն՝ Հայրիկյան, մի ժամանակ մեզ առջնորդել ես, հիմա էլ առաջնորդի, որ տեսնենք այս արջին ինչպես ենք դուրս հանելու: «Ես էլ կառաջնորդեմ՝ այդ արջի հետ խոսելով: Կասեմ, արջ ջան, քեզ կարգին պահի, թե չէ բազաներդ այստեղից կհեռանան ու մի կարծի, թե Ադրբեջանին զենք վաճառելով մեզ կարող էս վախեցնել»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am