Հայաստանի ոստիկանությունը երեք հետախուզվողների է հայտնաբերել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները  Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտից Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին, որը ս/թ հուլիսի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Հուլիսի 23-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները Խանջյան փողոցի թիվ 5 շենքի մոտից Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Թ.-ին, որը ս/թ հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 19.00-ին,  կամավոր ոստիկանություն է ներկայացել 1992 թ. ծնված  Բենիկ Պ.-ն, որը ս/թ մայիսի 14-ից հետախուզվում է ՌԴ քր. օր. 158 հոդ. /գողություն/ 3-րդ մասի /Վ/ կետի մեղադրանքով: