«Բազալտ բրոկեն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի շահագործման նախագիծը` փորձաքննության նպատակով: Հանքավայրը գտնվում է Երեւան քաղաքից 2.5 կմ հյուսիս-արեւելք, Ջրվեժ գետի ձախ ափին:

Մոտակա բնակավայրերը Երեւան քաղաքն է, գյուղեր` Ջրվեժը, Շորախբյուրը եւ Ողջաբերդը, որոնք գտնվում են հանքավայրից 3-5 կմ հեռավորության վրա:

Նշենք, որ Շորաղբյուր-Ողջաբերդ հատվածը սողանքային է, սակայն նախագծում խոսք չկա այն մասին, թե հանքավայրի շահագործումը ինչ ազդեցություն կունենա սողանքի վրա: