Հրազդանի հանքում տեղի ունեցած պայթյունից հետեւանքով քաղաքացու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է հուլիսի 23-ին, քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լեռնահանքային, շինարարական եւ այլ աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնների խախտում): Փորձաքննություններ են նշանակվել: Քրեական գործի քննությունն իրականացնում է Կոտայքի մարզի քննչական վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 22-ին Հրազդան քաղաքի հանքերից մեկում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով զոհվել էր 40-ամյա Սամվել Հովհաննիսյանը: Ոստիկանությունը չի հաղորդում, թե կոնկրետ որ ընկերությանն է պատկանում այդ հանքը:




























