Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը չի ենթարկվում իշխանությունների՝ իրեն ահաբեկելու փորձերին:
«Անհրաժեշտ է նշել ձերբակալության պատճառները, իսկ այդպիսիք չկան: Քրգործի հարուցման դեպքում սովորաբար մեղադրանքի մասին տեղեկատվություն է տարածվում: Ես նման տեղեկություններ չեմ ստացել»: Այս մասին Իբրահիմբեկովը ասել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Оlaylar կառավարամետ գործակալության երեկվա հաղորդագրությունը, որի համաձայն՝ երկիր վերադառնալու դեպքում ինքը կձերբակալվի:
Նրա խոսքով՝ նման տեղեկատվության տարածումն իրեն ահաբեկելն է: «Նրանք իրենց նպատակին չեն հասնի»,-վստահեցրել է նախագհի թեկնածուն:
Իրենց հերթին Ազգային Խորհրդի ներկայացուցիչները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Իբրահիմբեկովը Բաքու կժամանի հուլիսի 31-ին՝ Թբիլիսի-Բաքու չվերթով:





























