Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 25-ի գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, լեռներում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի: Հայաստանի մնացած վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը ցածր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, ցերեկը` +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Լոռիում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+22,
Տավուշում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Արարատում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+25,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +24+28:





























