«Հրապարակը» երեկ փորձեց ճշտել` ինչպե՞ս է «իրերի վիճակը» Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հարցում, հնարավո՞ր է Լֆիկ Լիմինդրովիչի եղբոր որդին արդեն նշանակվել է թաղապետ՝ «թաղում» չգիտեն:

«Պարզվեց, որ վերջինիս 25 տարին լրանալու  է հոկտեմբերին, եւ «հնարավոր է, որ հոկտեմբերից հետո էլ նրան չնշանակեն, սպասեն էլի մի քիչ»: Կարո՞ղ է ընդհանրապես չնշանակեն՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին: «Իի՜նչ եք ասում, բա էլ ո՞ւր էին Դավիթ Օհանյանին տանում-հասցնում քաղաքապետարան: Կնշանակեն, անպայման կնշանակեն»:

Բա հիմա ինչո՞վ է զբաղված փոքրիկ Լիմինդրովիչը` մինչեւ լրանա յուր 25-ամյակը. չլինի՞ Էքզյուպերիի աղվեսի ասած` նրան «ընտելացնում եք»: «Նա տեղակալ է` առեւտրի, սպասարկման ոլորտների գծով, էնքան դրական մարդ է, էնքան անկոնֆլիկտային մարդ է»: Հորեղբորն է փաստորեն քաշել... առեւտրի գծով:  «Մեր համայնքի հարկերի հավաքագրման գծով մերը երրորդ տեղում է` իր շնորհիվ, ինչը վատ ցուցանիշ չէ»: Բայց ողջ Մալաթիա-Սեբաստիայում Շողերինայի «սիթի»-ներն են»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում