Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 22:00-ի սահմաններում, մահվան ելքով դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երեւանի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ հարկից երիտասարդ է վայր ընկել: 25-ամյա Մ. Ա.-ին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 00.42-ին նա մահացել է:





























