Երեւան-Մասիս ավտոճանապարհին, այսօր՝ հուլիս 25-ի վաղ առավոտյան ժամը 06:45-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 24 ԼՍ 264 համարանիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունները: