Երեւան քաղաքում` հեռուստաաշտարակի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 08:00-ի սահմաններում խոտածածկ տարածք է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել՝ 09.01-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով բուսածածկ տարածք: