«Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Կարապետյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ինքը՝ Դավիթ Կարապետյանը:

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Կարապետյանը նշանակվելու է ԱԻՆ փոխնախարար, որտեղ համակարգելու է միջազգային համագործակցության ոլորտը:

«Դուք գիտեք, որ Դավիթ Կարապետյանը նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն է եղել, ուժային կառույցներում աշխատանքի փորձ ունի, նրբություններին քաջածանոթ է, ուստի նպատակահարմար ենք գտել, որ նրա ուժերը, փորձն ու գիտելիքները ի սպաս դնենք այդ ոլորտում»,-ասաց Արթուր Միսակյանը՝ հավելելով, որ Դավիթ Կարապետյանն արդեն սփյուռքի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմումը գրել է, իսկ նոր նշանակումը կլինի մոտ օրերս: