Լիբիայի մայրաքաղաքում այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան շենքն ու դեսպանի նստավայրը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի մահացել, դեսպանը ժամանակավորապես երկրում չէ:

Տրիպոլիի անվտանգության ուժերի ներկայացուցիչները լրագրողներին հաղորդել են, որ մի քանի զինված գրոհայիններ ներխուժել են դեսպանատան տարածք, ռմբակոծել այն եւ արագ հեռացել: Սկսվել է այդ միջադեպի հետաքննություն, հաղորդել են ոստիկանությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Լիբիայում օտարերկրյա, հատկապես, արեւմտյան օբյեկտների վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում՝ Մուամար Քադաֆիի ռեժիմի բռնի տապալումից հետո:

Ապրիլին հարձակման էր ենթարկվել ֆրանսիական դեսպանատունը, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում զոհվել էր 4 ամերիկացի: