Nabran Village Holiday ակվապարկի տերը, որտեղ երկու տարեկան տղան զրկվել էր ոտքերից, Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նիզամի Իսքենդերովն է:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպից անմիջապես հետո փոքրիկի ծնողները օգնության համար դիմել էին նրան, սակայն նրանց կոչերն անարձագանք էին մնացել:

Դրա փոխարեն Իսքենդերովը դիմել է Ադրբեջանի զբոսաշրջության ու մշակույթի նախարարին՝ խնդրելով չվերցնել օբյեկտի լիցենզիան, սակայն մերժում է ստացել: Հիշեցնենք, որ Իսքենդերովը խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի մերձավորն է: Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հաստատել է, որ օբյեկտն իրեն է պատկանում, սակայն արդեն մեկ տարի է, ինչ այն վարձակալության է հանձնվում: Նշենք, որ փոքրիկ Իմրանի բուժման ծախսերն իր վրա է վերցրել Հեյդար Ալիեւի հիմնադրամը:

Ողբերգությունը պատահել է հուլիսի 21-ին Nabran Holiday Village ակվապարկում: Ակվապարկի պոմպային համակարգը հոր եւ մյուս հանգստացողների աչքի առաջ ներծծել է երկու տարեկան Իմրան Ջաֆարզադեին: