«Ես Համլետ Բեգլարյան անունով հորեղբոր տղա կամ եղբայր չունեմ»,- այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հերքելով, թե այդ անունով գծատերն իր ազգականն է, ինչի մասին գրվել էր մամուլում:

«Ես 2 եղբայր ունեմ՝ Հակոբ եւ Յուրա, եւ ընդհանրապես՝ Համլետ Բեգլարյան հորեղբոր տղա չունեմ»,- ասաց Գ. Բեգլարյանը:

Սակայն նախարարը անպատասխան թողեց հարցը, թե ինքը կամ իր հետ փոխկապակցված անձինք իրականում գծեր ունե՞ն, թե՞ ոչ: