Մեղրի-Կապան ճանապարհի 51-րդ կմ-ին, հուլիսի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է շրջվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը` 54-ամյա Մանվել Մխիթարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























