Շատ ուրախացնող համերաշխություն է տիրում քաղաքում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հանրային ընկալումների շրջանակներում ինձ ուրախացնող եւ ընդունելի է, այդ միասնականությունը լրացուցիչ հմայք է հաղորդում քաղաքին: Բարի նախանձով եմ նայում այն մարդկանց, որոնք սեփական մեքենա ունեն եւ կարողանում են քշել»,- ասաց Ա. Աշոտյանը
Նրա համոզմամբ՝ երեւանցին ու Երեւանի քաղաքապետն իրար հետ լեզու կգտնեն, իսկ երիտասարդական շարժումը քաղաքականացնելու փորձերն անտեղի էին:
«Պետք է ասեմ գովեստի խոսքեր հասարակական ակտիվիստներին, համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար, եւ այն փորձերին կտրուկ հակադարձելու համար, որոնք նպատակ ունեին վերակենդանացնելու քաղաքական դիակներին»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























