«Նաիրիտ» գործարանի վերազինման աշխատանքները հետաձգվում են: ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, որոշեց փոփոխություն կատարել 2011 թ. ընդունված գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրում:

Սույն որոշմամբ՝ գործարանի վերակառուցման ծրագիրը պետք է սկսել միայն օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Նշենք, որ նախորդ ծրագրով այս տարվա հունիսի 30-ին պետք է ավարտված լինեին «Նաիրիտում» էներգաապահովման նոր համակարգի ստեղծումը, սառնամատակարարման համակարգի վերակառուցումը, կարգի բերվեր ջրամատակարարումը, փոխարինվեին կաուչուկի չորանոցները եւ այլն:

Հիշեցնենք, որ ռուսական «Իտեռա» ընկերությունը վերջին շրջանում հետաքրքրություն էր ցուցաբերում «Նաիրիտի» նկատմամբ, սակայն առայժմ պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չկան: