«Խաչաղբյուր» ՀԷԿ-ի շինարարության ընթացքում մարդու մահվան գործի փաստի առնչությամբ գործի շրջանակներում տարվող փորձաքննությունը ավարտին չի հասցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են ՀՀ Ոստիկանությունում:

Ընգծենք, որ փորձաքննությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկ ու կես ամիս, արդյունքներ առայժմ չկան:

Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 3-ին: Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում էքսկավատորի վրա 30 տ կշռող ժայռաբեկոր էր ընկել: Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված էքսկավատորավար Ա. Խալաթյանը տեղում մահացել էր:  Տեղանքի  դժվարության պատճառով անհնար է եղել ծանր տեխնիկայի կիրառումը, որոնողական աշխատանքներն իրականացվել են ձեռքի տակ եղած միջոցներով: Այդ աշխատանքներին մասնակցել են 14 փրկարարներ, տեղի բնակիչները եւ ՀԷԿ-ի աշխատողները: