Հայաստանի տարածքի մեծ մասում, առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն: Քամին՝ հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի 15-20 մ/վրկ արագությամբ քամով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +17+19, ցերեկը` +30+32 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Կոտայքում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Գեղարքունիքում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Լոռիում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +17+20,
Տավուշում` գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31,
Արարատում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Արմավիրում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+21,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +27+29
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+25:





























