Հուլիսի 25-ին Հայաստանի ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) միջեւ, այսօր՝ հուլիսի 25-ին գիտության եւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել;:

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը, իսկ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:

Համաձայն համաձայնագրի ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet-Yerevan կենտրոնը։ ICRANet-Yerevan կենտրոնը գործելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, իրականացնելու է տեսական եւ դիտողական հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի եւ կոսմոլոգիայի բնագավառներում, ինչպես

նաեւ աջակցելու է ՀՀ-ում ժամանակակից գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու

տարածաշրջանային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների

խթանմանը: Կենտրոնը ICRANet-ի հետ միասին ներգրավված է լինելու  հետբուհական եւ հետդոկտորական միջազգային ծրագրերի իրականացման գործընթացում, կազմակերպելու է գիտական դպրոցներ եւ գիտաժողովներ: Մասնավորապես, առաջին միջազգային գիտաժողովը եւ ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2014թ. հունիս-հուլիս ամիսներին:

ICRANet-Yerevan կենտրոնի ֆինանսավորումը սկսվելու է 2014 թվականից: