«Հրապարակը» գրում է, թե Ազգային Ժողովում այս տարի եզակի վիճակ է: Արձակուրդի այս օրերին վերանորոգման ոչ մի աշխատանք չի ընթանում, ՎՊ-ի «լափիչա-թալանչային» զեկույցից հետո շինարարական խոր լռություն է:

Չե՞ք տխրում, հարցրինք խորհրդարանի շինաշխատանքներով զբաղվող «մասնագետին»: «Ոչ. մի թեթեւ վերանորոգում ունենք, 3-րդ հարկում` 320-ում. իրար կից սենյակների պատերն ենք մաքրում»: Ո՞ւմ սենյակն է: «Տեր չունի, նախկինում Արա Սահակյանինը, հետո էլ Կարապետ Ռուբինյանինն էր»: Ո՞ւմ համար եք «մաքրում»: «Ոչ մեկի, դահլիճ ենք սարքելու՝ փոքր հանդիպումների համար»:

Հազար հատ փոքր դահլիճ ունեք հանդիպումների համար, ինչների՞դ է պետք. փո՞ղ եք լվանում: «Հարյուր տոկոսով` չէ»: Դահլիճ ձեզ պետք չէ, տվեք «արենդայով»: «Մենք արենդայով սենյակ չենք տալիս» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):