Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հարցերից մեկի քննարկմանն օգտագործեց «... երբ խոսքը վերաբերում էր արաղի եւ ծխախոտի ակցիզային հարկի...» արտահայտությունը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իսկ հարցը վերաբերում էր այսպես կոչված «շքեղության հարկին»։

Նկատենք, որ օլիգարխներին շքեղության հարկով հարկելու պահանջը հստակ ձեւակերպվել եւ հնչել է դեռ 3-4 տարի առաջ։ Սակայն Տ. Սարգսյանի կառավարությունն անտրամաբանական պատճառներով մերժեց այն։ Պարզ է, որ կառավարությունը «արաղ-թութուն» ախպերություն է անում օլիգարխների հետ։ Ու հիմա էլ այդ հարկատեսակը դժվար կիրառվի»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):