Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի սկզբնամասում, հուլիսի 25-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 51 ՏՍ 688 համարանիշի ավտո¬մեքե¬¬նան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի հողաշերտին, ինչից վարորդ` 20-ամյա Վ.Ա.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տեղափոխվել Կապանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:





























