Հայաստանի տարածքի մեծ մասում, առաջիկա շաբաթ օրը օրվա երկրորդ կեսին, իսկ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, լեռներում հնարավոր է՝ կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ-ի:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 27-ի երեկոյան ժամերին, իսկ 28-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի 15-20 մ/վրկ արագությամբ քամով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, ցերեկը` +29+31 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Կոտայքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Գեղարքունիքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Լոռիում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+21,
Տավուշում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31,
Արարատում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Արմավիրում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+30
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +20+25:




























