Իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց Երեւանի քաղաքապետարանում շտապ խորհրդակցություն է հրավիրվել, որի օրակարգում քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում եւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի հարցն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քատուղար Շուշան Սարդարյանը:

Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների, ենթադրյալ հրաժարականների պատճառը տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ անպատասխանատու որոշումների կայացումն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Նրանք նստացույց են սկսել քաղաքապետարանի դիմաց: